вторник, 7 ноября 2017 г.

Հայաստանի տեսարժան վայրերը

Հայաստանը, Երկրի երեսին պահպանված, ամենահին պետություններից է:
Այն անընդհատ հանդիսացել է խոշոր տերությունների շահերի բախման ասպարեզ: Դարեր շարունակվող գոյատևման պայքարն էլ ձևավորեց հայ ազգի ստեղծագործական տաղանդը, հնարամտությունը, ավանդապաշտությունը և նվիրվածությունը բարձր գաղափարներին: Առանց այդ գործոնների անհնար կլիներ ստեղծել այդպիսի հզոր մշակույթ, դարից դար զարգացնել այն  և փոխանցել ապագա սերունդներին:
Բազմաթիվ անառիկ ամրոցները, մեր նախնիների սխրանքների հպարտ վկաներն են: Ամեն մի բերդ ուներ իր յուրահատուկ հորինվածքը, որն առավելագույնս համապատասխանում էր տեղանքին: Ամեն մի ձոր, ամեն մի ժայռ ընդգրկվում էր միասնկան պաշտպանողական համակարգի մեջ: Շատ հնարամիտ լուծումներ կան նաև ջրամատակարարման հարցում, որը կարևորագույն խնդիր էր երկարատև պաշարման ժամանակ: Ամրոցները կառուցվում էին այնպես, որ նույնիսկ մի քանի տասնյակ հոգուց բաղկացածՏեսարժան վայրեր. Դադիվանք կայազորը անանցանելի արգելք էր դառնում բազմահազարանոց թշնամու համար:
Հայաստանը առաջինն է հռչակել Քրիստոնեությունը որպես պետական կրոն: Երկար դարեր, պետականության բացակայության պայմաններում, եկեղեցին կարևոր դեր էր խաղում ազգապահպան գործում: Այդ պատճառով, շատ հաճախ, վանքային համալիրները հանդիսացել են նաև կրթության և մշակույթային հզոր օջախներ, իսկ նրանց շուրջ կառուցված ամրոցները,Տեսարժան վայրեր. Քարահունջ զավթիչների արշավանքների ժամանակ, ապաստան են տվել բնակչությանը: Դրանցից շատերը գտնվում են դժվարամատչելի տեղերում, կան նույնիսկ ժայռափոր համալիրներ: Հայաստանի վանքերում են պահվել համաշխարհային նշանակություն ունեցող բազմաթիվ մասունքներ, նրանց շարքում`Պետրոս Առաքյալի ծիծեռնը, Հովհաննես Մկրտչի գլուխը, Հիսուս Քրիստոսին խոցած նիզակը:
Վերածննդի դարաշրջանը Հայաստանում սկսվել է դեռևս X դարում, երկու դար ավելի վաղ քան Եվրոպայում, և պատահական չէ, որ Աստծո առաջին քանդակը գտնվում Նորավանքում:Տեսարժան վայրեր. Նորավանք
Հայաստանը հարուստ է նաև բնական տեսարժան վայրերով: Ազոխի քարանձավում հայտնաբերվել են, նույնիսկ, նեանդերթալյան ժամանակաշրջանի մարդկանց հետքեր: Բազմաթիվ ջրվեժները, սարերը ու ձորերը, անտառները, քարանձավները ամբողջացնում են ընդհանուր պատկերը և ներկայացնում են մի ինքնատիպ աշխարհ, որը միշտ բաց է բարի մարդկանց առջև:

Հայաստանի Հանրապետության մասին

Այժմյան Հայաստանը վարչականորեն բաժանվում է երկու հանրապետությունների` Հայաստանի Հանրապետության (ՀՀ) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ):
Հյուսիսից ՀՀ-ին կից է հայաբնակ Ջավախքը` պատմական հայկական հողը, որի նկարագրությունը բերված է առանձին: ԼՂՀ-ի մասին մանրամասն տեղեկություններ Դուք կգտնեքԱրցախի նկարագրության մեջ: Այստեղ բերված են ընդհանուր տեղեկություններ Հայաստանի և ՀՀ մասին:
ՀՀ բաժանվում է 11 միավորների` 10 վարչական մարզերի և մայրաքաղաք Երևանը, որը ստացավ վարչական մարզի իրավունք: Մակերեսով ամենամեծ մարզը Գեղարքունիքն է, ամենափոքրը` Արմավիրը: Բնակչության թվով առաջինը (չհաշված Երևանը) Լոռին, վերջինը՝ Վայոց Ձորը:
ՀՀ տարածքի ամենանեղ մասը մոտ 40կմ է, իսկ ամենալայն կենտրոնական մասը ավելի քան 200կմ: Տարածքի ամենամեծ ձգվածությունը 360կմ է, պետական սահմանի երկարությունը` 1400կմ:

Բնական պայմանները և հարստությունները

Հայաստանում՝ ընդհամենը 40հազ. քառ.կմ տարածքի վրա իրար են հաջորդում գրեթե բոլոր երկրաբանական ժամանակաշրջաններին պատկանող լեռնային ապարները: Հայաստանի ամենահին ապարները գոյացել են պալեոզոյան (570մլն տարի) դարաշրջանից էլ առաջ: Այդ ժամանակ ամբողջ Կուր-Արաքսյան միջագետքը եղել է մի ընդհանուր ծովային ավազան:
Մեզոզոյի կեսերից (150մլն տարի) Կուր-Արաքսյան միջագետքի հարավային մասը բարձրանում է և վերածվում ցամաքի: Տեղի է ունենում ստորջրյա բուռն հրաբխակայնություն: Հետագայում երկրակեղևը այդ հատվածում ծալքավորվում է, և ձևավորվում են Փոքր Կովկասի շատ լեռնաշղթաներ: Մեզոզոյի վերջում (67մլն տարի) Հայաստանի ամբողջ տարածքը ենթարկվում է ծովի ներխուժման: Ցամաքը պահպանվում է միայն տեղ-տեղ՝ կղզիների ձևով:
Հայաստանում հարուստ են մետաղային ու ոչմետաղային հանքատեսակների պաշարները: Մետաղային հարստություններից մեծ նշանակություն ունեն գունավոր մետաղները՝ պղինձը (Լալվար, Կապան, Քաջարան, Ագարակ), մոլիբդենը (Քաջարան, Ագարակ), ոսկին (Սոտք, Մեղրաձոր, Դրմբոն), կապարը, ցինկը, ալյումինի հումքը (Փամբակի և Մեղրու լեռնաշղթաներ): Սև մետաղներից է երկաթը (Սվարանց, Հրազդան, Աբովյան):
Ոչմետաղային օգտակար հանածոներից մեծ պաշարներ ունեն շինանյութերը՝ տուֆը (Արագածի լանջեր, Շիրակ, Մերձերևանյան շրջան), բազալտը, անդեզիտը, կրաքարը, մարմարը, պեմզան, օբսիդիանը (կամ «սատանի եղունգ»), պեռլիտը, գրանիտը (Սյունիքի և Լոռու մարզեր), զանազան կավերը:
Արժեքավոր են նաև կերակրի աղը (Երևան-Արմավիր գոտում) և հանքային աղբյուրները (ավելի քան 700 աղբյուր, հատկապես Ջերմուկի, Արզնու, Բջնու, Արարատի, Քարվաճառի և Զուառի հանքային ջրերը):